
Մեր երկրի հրաշագեղ համայքներից Տաթևում է ապրում Մարդյանների սիրուն ընտանիքը․ 12 զավակ ունեն, սեփական փոքրիկ բիզնես ու այն մեծացնելու ծրագրեր, տան ներսում անսահման սեր ու ջերմություն։ Հերմինեն ընտանիքի հերոս մայրն է․․․
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այցելել է նրանց։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նրա շնորհավորական ուղերձը, ի դեմս Հերմինեի, նվիրված է մեր հերոս մայրերին, որոնք անսահման սիրով ու նվիրումով, անտրտունջ ամրացնում են մեր պետությունն իրենց ջերմ ու ամուր ընտանիքներով։