
«Եթե ոչ մենք, ապա ովքե՞ր։ Երիտասարդները պիտի մասնակից դառնան քաղաքական որոշումների կայացման գործընթացներում»։
Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը Բուն TV-ի Սերունդ ԵՎՕՖ հաղորդաշարի հյուրն է։
Նա խոսել է երիտասարդության հիմնախնդիրների, նրանց քաղաքական մասնակցության ու համայնքային մակարդակում որոշումների կայացմանը նրանց մասնակցելու կարևորության մասին։
«Միշտ նպատակ եմ ունեցել փոփոխությունը բերել մեր համայնք, ապա դա բարձրացնել մարզային մասշտաբով, հետո նաև պետական» ,- ասել է նա։