Այս իշխանության ամենամեծ թերությունը անձի պաշտամունքն է. Սամսոն Գրիգորյան

calendar

05 Մարտ, 2023

Տպել

Այս իշխանության ամենամեծ թերությունը անձի պաշտամունքն է. Սամսոն Գրիգորյան

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախկին նախագահ Սամսոն Գրիգորյանը «Առավոտի» «4-րդ ստուդիա» հաղորդաշարի հյուրն է:

Նա պատմել է քաղաքական ուժին միանալու իր շարժառիթների մասին։

Հասկացել է, որ եթե ցանկանում է դրական փոփոխություններ բերել, ապա պետք է ընտրի քաղաքականությամբ զբաղվելու ճանապարհը։ Միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը, քանի որ գիտի՝ այստեղ մարդիկ են, որոնց համար իշխանությունը ինքնանպատակ չէ, այլ միջոց՝ երկիրը զարգացնելու իրենց գաղափարները իրագործելու համար։

«Այս իշխանության ամենամեծ թերությունը անձի պաշտամունքն է։ Իմ նպատակն է կոտրել իշխանության չափազանց անհիմն ինքնավստահությունը»,- ասել է նա։

Եվ սա անկեղծ և հետաքրքիր հարցազրույցի միայն փոքր մասն է: