
Նոյեմբերյան համայնքով անցնող միջպետական ճանապարհը շուտով երկիր մուտք գործող հյուրերին դիմավորելու է ամբողջությամբ լուսավորված ու ավելի բարեկարգ՝ հենց սահմանից։
Միջպետական ճանապարհները Հայաստանում լուսավորություն գրեթե չունեն և տասնամյակներ շարունակ բազմաթիվ անհարմարություններ ու խնդիրներ են առաջացնում թե՛ բնակիչների և թե՛ ճանապարհից օգտվող զբոսաշրջիկների ու քաղաքացիների համար։
Լուսավորության բացակայությունը հատկապես մեծ խնդիր է գիշերային ժամերին վթարների առումով։ Նոյեմբերյանը Հայաստանի հյուսիսային սահմանն է, ցամաքային ուղիով ամենամեծ հոսքն ունեցող դարպասը։ Հետևաբար, շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք դիմավորում մեր հյուրերին, ինչպես ենք ներկայանում և ինչ տպավորություն ենք թողնում։ Իսկ մենք պարտավոր ենք հենց մուտքից ներկայանալ հավուր պատշաճի և մեր երկիրը ներկայացնել ինչպես հարկն է՝ բարեկարգ, կոկիկ, մաքուր ու հյուրընկալ։
Ապրելու երկիրը սկսվում է համայնքներից, և ԱՊՐԵԼՈՒ պետք է դառնա Հայաստանի ամեն անկյուն, ամեն բակ, գյուղ ու քաղաք։