
Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ և առավել ևս հեռանալ Արցախից, քանի որ նրա և մեր ամբողջ թիմի նվիրումն Արցախի նկատմամբ ամենևին պայմանավորված չէ պաշտոնով։ Մենք անելու ենք առավելագույնը առկա մարտահրավերներին դիմակայելու համար։
Երկար տասնամյակներ չենք արել այն, ինչ պիտի անեինք և հիմա մտածել, որ մեկ կամ երկու ամսում մենք հաջողելու ենք, սխալ է։ Արցախի և Հայաստանի ուժեղանալը տասնամյակների պայքար է, որի առաջին քայլերը մենք հիմա պարզապես չենք կարող չանել։
«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ընթացքում պատասխանել եմ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը վերաբերող հարցերին և ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված մարտահրավերները լուծելու վերաբերյալ մեր թիմի պատկերացումները։