Հաագայի դատարանի որոշումից հետո Ալիևի պահանջով Վարդանյանին հեռացնելը նշանակում է՝ պայքարից հրաժարվել․ Մեսրոպ Առաքելյան

calendar

27 Փետրվար, 2023

Տպել

Հաագայի դատարանի որոշումից հետո Ալիևի պահանջով Վարդանյանին հեռացնելը նշանակում է՝ պայքարից հրաժարվել․ Մեսրոպ Առաքելյան

«Մենք ունենք երեք ճանապարհ․ կամ Արցախը հայաթափվում է անմիջապես, կամ հայաթափվում է աստիճանաբար Ադրբեջանի ճնշումների արդյունքում, կամ էլ մենք պայքարում ենք։ Ռուբեն Վարդանյանի և իր թիմի մատնանշած ուղղությունը պայքարն էր և գնում էինք այդ ճանապարհով։

Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը մեծ վնաս էր Արցախին։ Իհարկե, Արցախի պայքարը մեկ մարդով պայմանավորված չէ, ոչ էլ հետագայում է պայմանավորված լինելու, բայց նրա առաքելությունը կայանում էր նրանում, որ արվում էր առավելագույնը, որ հայկական աշխարհը համախմբի Արցախի շուրջ»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «FactorTV»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը, Արցախի շուրջ ստեղծված մարահրավերների լուծման վերաբերյալ նրա մոտեցումներին։