
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը «Կարմիր գիծ» հաղորդմանը խոսել է իշխանությունների կողմից ներքաղաքական դաշտում ձևավորվող արատավոր երևույթների, Երևանի սեյսմիկ անվտանգությունն օր առաջ լուծելու անհրաժեշտության և այլ թեմաների մասին։
«Երևանցիների համար այլևս գաղտնիք չէ, և ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում․․․
Տեղին է հիշել Աբրահամ Լինքոլնի խոսքերը․ «Կարելի է որոշ մարդկանց խաբել ամբողջ ժամանակ, կարելի է որոշ ժամանակ խաբել բոլորին, բայց ամբողջ ժամանակ խաբել բոլորին չի հաջողվելու»։
Ես ավելի քան համոզված եմ, որ մեր հասարակությունը հասկանում է, թե ինչ է կատարվում, և իմ հույսը հենց մեր հասարակության, մեր ժողովրդի իմաստությունն է»,- ասել է նա։