Արցախը պատրաստ է Ադրբեջանի կողմից ցանկացած հերթական սադրանքի

calendar

15 Դեկտեմբեր, 2022

Տպել

Արցախը պատրաստ է Ադրբեջանի կողմից ցանկացած հերթական սադրանքի

«Արցախը պատրաստ է Ադրբեջանի կողմից ցանկացած հերթական սադրանքի։ Եթե վատագույն սցենար լինի, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը դրան պատրաստ լինելու համար:

Լաչինի ճանապարհը փակելով Բաքուն ուզում է հասնել Արցախի հայաթափման. Ադրբեջանի համար տհաճ անակնկալ է, որ անգամ պատերազմից հետո արցախցիները վերադարձել են և այնտեղ 120 հազար հայ է ապրում»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։