
«Արցախի կառավարության անդամների մի զգալի մասը նշանակվել է պատերազմից հետո, ովքեր բավականին լուրջ և կարևորագույն աշխատանքներ են կատարել, հետևաբար, կառավարության կազմի փոփոխությունն ամենևին չի նշանակում, որ այդ անձինք վատ են աշխատել։
Պարզապես այս պահին մենք ունենք այլ մարտահրավերներ, և Արցախի կառավարության նոր թիմը դրանց ուղղված աշխատանքներ է իրականացնելու»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Երկիր մեդիա» Հ/Ը եթերում անդրադարձել է Արցախում իրականացվող թիրախային նախագծերին և նոր ձևավորվող Կառավարության առաջնահերթություններին։