Ալիևը զայրույթից է բղավում․ գիտի՝ Ռուբեն Վարդանյանն իր հնարավորությունները ծառայեցնելու է ի շահ ԼՂ-ի (տեսանյութ)

calendar

23 Նոյեմբեր, 2022

Տպել

Ալիևը զայրույթից է բղավում․ գիտի՝ Ռուբեն Վարդանյանն իր հնարավորությունները ծառայեցնելու է ի շահ ԼՂ-ի (տեսանյութ)

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել FactorTV-ին և խոսել Հայաստանի շուրջ զարգացումներից։

«Մեզանից, որպես սերունդ, պահանջվում է հեռատես լինել և չփակել հնարավորությունները գալիք սերնդի համար։

Այսօր մեր անելիքը ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ բանակցությունների միջոցով նաև ժամանակ ստանալն է, որը մեզ հնարավորություն կտա վերականգվել, միևնույն ժամանակ աշխարհում որոշ վերադասավորումների փոփոխություններից օգտվելով՝ լինել պետքական աշխարհին։

Մենք գտնվում ենք մի աշխարհագրական տարածաշրջանում, որը կամուրջ դառնալու հնարավորություն ունի՝ կապելով տարբեր աշխարհամասեր։

Մենք այդ հնարավորությունը բաց ենք թողել երկար ժամանակ, բայց չենք կորցրել։ Եվ այստեղ մենք շատ անելիքներ ունենք»,- ասել է նա։