
Հետաքրքիր և նորարարական լուծումներով փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա Նոյեմբերյան և Ալավերդի համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրությունների արդյունքում կառավարում է ստանձնել «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Երկրի հյուսիսից Հայաստան մտնող զբոսաշրջիկը պետք է ցանկանա կանգ առնել այս համայնքներում։ Նոյեմբերյանն ունենալու է իր գույներն ու բրենդը, այստեղ ամբողջովին նոր տեսք է ունենալու համայնքային այգին։
Իսկ Ալավերդիի դեպքում քննարկվում է հնագույնն ու մոռացվածը վերակենդանացնելու հարցը։
Կուսակցությունը քաղաքային պլանավորման հետ կապված հարցերում աշխատում է «Սկևռա քաղաքային պլանավորման ինստիտուտի» հետ։
Վերջինի ղեկավար Վիկտոր Մնացականյանն էլ պատմել է, թե ինչ հետաքրքիր ծրագրեր ու մտքեր կան Նոյեմբերյանը և Ալավերդին հարմարավետ, գրավիչ ու կանչող դարձնելու համար։