Փարաքարի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիներն այցելել են համայնքի մանկապարտեզներ

calendar

13 Մայիս, 2022

Տպել

Փարաքարի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիներն այցելել են համայնքի մանկապարտեզներ

Փարաքարի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիները՝ ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, մշտապես իրականացնում են բարեգործական և բարեկարգման աշխատանքներ համայնքում։

Այս ընթացքում նրանք այցելել են Մերձավանի, Այգեկի և այլ համայնքերի մանկապարտեզներ, ուսումնասիրել այստեղ եղած խնդիրները, ծանոթացել կարիքներին, այնուհետ վերադարձել նախակրթարաններ արդեն լուծումներով և նվերներով։

«Ապրելու երկիր» խմբակցության այստեղի ավագանիների շփումը բնակիչների հետ ու համայնքում կատարվող բարեկարգման աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ նրանք վստահ են, որ միայն այդպես հնարավոր կլինի ունենալ իսկապես «Ապրելու Փարաքար»։