
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տվել և անդրադարձել ներքաղաքական և Արցախի շուրջ ստեղծված մարտահրավերները լուծելու տեսլականի մասին։
«Այս պահին կա անհրաժեշտություն համախմբվելու Արցախի շուրջ, և պարոն Վարդանյանը, տեղափոխվելով Արցախ՝ կոչ է անում բոլորին ավելի մեծ ուշադրություն և պատասխանատվություն ունենալ Արցախի նկատմամբ։ Պետք է ամենքս մեր բաժին պատասխանատվությունը ավելացնենք՝ աշխատելով Արցախում, Հայաստանից կամ սփյուռքից Արցախ գնալով, պետք է ինչ-որ ձևով օգտակար լինել։
Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախի պետնախարարի պաշտոնի ստանձնումը ընդամենը փոքր գործիք է, որը հնարավորություն կտա ունենալ ավելի մեծ պատասխանատվություն Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծումն առաջնորդելու համար։
Բավականին բարդ ճանապարհ է մեզ սպասվում․ Արցախը, այս պահին չլինելով ճանաչված աշխարհի պետությունների կողմից, պետք է իր սուբյեկտայնությունը բարձրացնի և բանակցությունների գնա։ Փաստ է, որ դրա այլընտրանքը հերթական պատմական հայրենիք ունենալն է լինելու, և դա մենք պետք է թույլ չտանք։
Իհարկե, ասել, որ ամեն ինչ շատ հեշտ է, և ամեն ինչ կարելի է արագ կարգավորել, պատրանք կլինի, բայց ոչինչ չանելն էլ բերելու է Արցախի կորստին։ Հետևաբար, պետք է մեր բոլոր ջանքերը համախմբենք, միավորվենք, որպեսզի Արցախի շուրջ ստեղծված բոլոր մարտահրավերները լուծվեն»,- ասել նա։