Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը կազմակերպել էր քաղաքացիների ընդունելություն

calendar

17 Մայիս, 2022

Տպել

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը կազմակերպել էր քաղաքացիների ընդունելություն

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը Կեչուտ գյուղում և Ջերմուկի Ձախափնյակ թաղամասում կազմակերպել էր քաղաքացիների ընդունելություն։

Այդտեղ եկած քաղաքացիները բարձրացրել են համայնքին և իրենց վերաբերող ամենատարբեր հարցեր։ Բնակիչները բարձրաձայնել են որոշումների կայացման գործընթացում իրենց մասնակցության բացակայության խնդիրը, ինչպես օրինակ, բնակավայրերում համայնքի զարգացման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում չկազմակերպելու հարցը։

Քաղաքացիների մեծ մասի ներկայացրած խնդիրները նաև սոցիալական բնույթի էին, ինչպես նաև՝ կային տնամերձերի սեփականաշնորհման ընթացակարգային խնդիրներին վերաբերող հարցեր։

Բնակիչների կողմից բարձրաձայնված մտահոգիչ խնդիր էր նաև վերջին շաբաթների ընթացքում Գնդեվազ-Ջերմուկ հանրային տրանսպորտի բացակայությունը, որի պատճառով ներհամայնքային կապը խզվել է, և խնդիրներ են առաջացրել հատկապես Ջերմուկում աշխատող և տարբեր կրթական հաստատությունների աշխատողների և աշակերտների համար։

Տարբեր համայնքներում ներկայացված ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության՝ քաղաքացիների հետ հանդիպումները և խնդիրների հավաքագրումն ու դրանց ուղղությամբ քայլերի մշակումը շարունակական բնույթ են կրելու։