Ալավերդիի ավագանու ընտրություններում հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը

calendar

26 Սեպտեմբեր, 2022

Տպել

Ալավերդիի ավագանու ընտրություններում  հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը

Լոռու մարզի Ալավերդի համայնքում կայացած ավագանու ընտրություններում նախնական արդյունքներով փոքր առավելությամբ հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների արդյունքներով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 6791 ձայն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ալավերդիում ստացել է 6557 ձայն:

ՀԱԿ-ը ստացել է 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 քվե:

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր մարզերի 18 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: