
Սյունիքի մարզի Տաթև համայնքում համատեղ կառավարում ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցությունը վերցրել է իր վրա լիարժեք պատասխանատվություն՝ մեծ ներդրում ունենալու այստեղի զարգացման հարցում։
«Ապրելու» բարեգործական հիմնադրամի տրամադրած 110 միլիոն դրամ ֆինանսական աջակցությամբ Տաթևում կյանքի են կոչվելու կենսական նշանակության սուբվենցիոն ծրագրեր։
Համայնքի տարբեր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգում, փողոցների վերակառուցում, ոռոգման ջրի ցանցերի կառուցում, ավտոճանապարհների լուսավորության անցկացում և այլն․ 10-ից ավելի ծրագրերի իրականացումը Տաթևը դարձնելու է ավելի գրավիչ, ապրելու և արարելու համայնք։
Սուբվենցիոն ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը՝ ինֆոգրաֆիկայում։