Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցում մասնագիտական վերապատրաստում են անցել «Ապրելու երկիր» կուսակցության տարբեր համայնքների ավագանու անդամներ

calendar

30 Օգոստոս, 2022

Տպել

Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցում մասնագիտական վերապատրաստում են անցել «Ապրելու երկիր» կուսակցության տարբեր համայնքների ավագանու անդամներ

Համայնքների զարգացումը կարող են ապահովել միայն պրոֆեսիոնալ ղեկավարները։

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է կարևորել իր թիմակիցների շարունակական և որակյալ կրթությունը։

Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցում մասնագիտական վերապատրաստում են անցել «Ապրելու երկիր» կուսակցության տարբեր համայնքների ավագանու անդամներ։

Արդյունավետ համագործակցություն հանրային տարբեր խմբերի հետ, ճիշտ հաղորդակցություն ճգնաժամային իրավիճակներում, հանրային կարծիքի ուսումնասիրություն և այլն․ այս թեմաներին վերաբերող գործիքների մասին գիտելիքներով նրանք արդեն լծվել են իրենց համայնքները զարգացնելու գործին։

Դասընթացը կազմակերպվել էր «Մատենա» միջազգային դպրոցի նախաձեռնած «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանակներում։