
Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արկադի Թամազյանը՝ իր թիմով, քարոզարշավի երրորդ օրը Օձուն համայնքի մի քանի բնակավայրերում է եղել։ Հանդիպել է Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի , Այգեհատ բնակավայրերի բնակիչներին։
Գյուղական բնակավայրերում հիմնական խնդիրները գյուղտեխնիկայի, հանդիսությունների սրահների բացակայությունը , որոշ տեղերում էլ խմելու և ոռոգման ջրի սակավությունն են։
Արձանագրված են յուրաքանչյուր բնակավայրում բարձրացված խնդիրները։ Արկադի Թամազյանի թիմը վստահ է՝ անմնացորդ նվիրման պարագայում դրանց լուծումը հնարավոր է, և իրական արդյունքներ գրանցվելու են