
Սիսիանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանի գլխավորությամբ շրջել է Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ բնակավայրերում։
Նա հայտարարել է․ «Կուտակված խնդիրները լուծելու համար ընդամենը ցանկություն է պետք, որի արդյունքում մարդիկ կմնան և կապրեցնեն գյուղը։
21-րդ դարում պարզապես անընդունելի է գյուղում տարրական կենցաղային պայմանների բացակայությունը․ աղբահանություն չկա, խմելու ջուրը սակավ է․․․
Հնամաշ գյուղտեխնիկան, ոռոգման ջրի խնդիրը գյուղատնտեսությունը դարձնում են անիմաստ զբաղմունք։
Պետք է ստեղծել մեքենատրակտորային կայան, նորացնել տեխնիկան, ապահովել գյուղերի համաչափ տարածքային զարգացում՝ բյուջեի արդար և արդյունավետ կառավարման միջոցով»։
Արա Զաքարյան՝ ՏԵՂՅԱԿ ԵՆՔ, ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԿԱՆԵՆՔ։