
Ալավերդի խոշորարացված համայնքի ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արկադի Թամազյանը քարոզարշավի ընթացքում եղել է Ջիլիզայում, Մադանում, Մղարթում։
Նրա այցերի ընթացքում բնակիչները վեր են հանել իրենց բնակավայրերի խնդիրները։ Առաջինում դրանք բազմազան են՝ Ալավերդի -Ջիլիզա ավտոճանապարհի բարեկարգումից մինչև լուսավորության անցկացում և ջրի խնդիր։
Մադանում խմելու ջրի ու լուսավորության խնդիրների կողքին, խիստ անհանգստացնող է նաև դպրոցահասակների տեղափոխումը Ալավերդիի դպրոց։
Մղարթում էլ շարունակում է լրջագույն մնալ խմելու ջրի հարցը։
Ալավերդիի բնակավայրերում տարիներ շարունակ չլուծվող խնդիրները վերացնելու համար անմնացորդ նվիրում է պետք։ Միայն այդ ժամանակ արդյունքներն իրական կլինեն և այստեղի բնակավայրերն ապրելու կդառնան։