
Ալավերդի համայնքի ղեկավարի թեկնածու Արկադի Թամազյանը այցելել է Ամոջ, Հագվի , Ծաղկաշատ, Հաղպատ գյուղական բնակավայրեր։
Ամոջում պետք է լուծվի խմելու և ոռոգման ջրի խնդիրը, կարևոր է ճանապարհների բարեկարգումը և փողոցների լուսավորության անցկացումը։
Հագվիում բոլոր թաղամասերը պետք է գազաֆիկացվել և ունենան կանոնավոր ջրամատակարարում։
Ծաղկաշատցիների համար տարիներ անլուծելի է թվում միջհամայնքային ճանապարհի խնդիրը։ Պետք է դրան մեծ ուշադրություն դարձնել։
Նրանք նաև արժանի են բուժամբուլատորիա ունենալ իրենց բնակավայրում։
Հաղպատում պետք է բարեկարգել բոլոր փողոցները։
Արկադի Թամազյանի և նրա թիմի նվիրումը կարող է լուծել խնդիրները և իրական արդյունքներ արձանագրել։