
Ալավերդի խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արկադի Թամազյանը քարոզարշավի շրջանակներում Մեծ ու Փոքր Այրում բնակավայրերում է։
Ախթալա համայնքը ղեկավարելու շրջանում նա կարողացել է այս բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ լուծել, և դրան պատասխանը՝ այստեղ ապրողների շնորհակալական խոսքերն են։ Կիսատ մնացած գործը կարող է ավարտին հասնել ճիշտ ընտրության արդյունքում։
Հաջորդ կանգառը Սանահինում էր։ Բնակիչների հետ զրույցում եկել են համոզման՝ այստեղ անհրաժեշտ է նոր գերեզմանատուն։ Ոռոգման ջրի, Միլ կոչվող թաղամասի և գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգումը, լուսավորության անցկացումը պետք է լինեն առաջնային խնդիրներ համայնքի ղեկը ստանձնողի համար։
Ակներում էլ Արկադի Թամազյանին դիմավորել են աղ ու հացով։ Այս բնակավայրում խնդիրներն օր առաջ լուծման կարիք ունեն։ Խմելու ջրի ապահովումը պետք է դառնա առաջնային նպատակ, բարեկարգվեն և լուսավորվեն միջհամայնքային , գյուղամիջյան ճանապարհները։
Արկադի Թամազյանի անցած ճանապարհը և իր թիմի անմնացորդ նվիրումը կարող են տալ իրական արդյունքներ։