
«Ապրելու երկիր» կուսակցության Լոռի Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու Կարլեն Վերմիշյանն իր թիմի հետ քարոզարշավի շրջանակներում եղել է Սվերդլով բնակավայրում։
Խմելու ջրի, փողոցների լուսավորության, ճանապարհների հիմնանորոգման խնդիրներից սկսած մինչև մշակութային կյանքի բացակայություն․ այս ամենն է անհանգստացնում տեղի բնակիչներին։
Իսկ զբաղվածության խնդիրը առաջնային լուծում պահանջողն է, դրա հետևանքով են երիտասարդ ընտանիքները լքում բնակավայրը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը գալիս է ստանձնելու պատասխանատվությունը՝ լուծել համայնքի խնդիրները։
Կարլեն Վերմիշյան՝ Ստեղծել և զարգացնել։