
«Ապրելու երկիր» կուսակցության Լոռու Բերդի համայնքի ղեկավարի թեկնածու Կարլեն Վերմիշյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Յաղդանի եւ Հովանդարի բնակիչների հետ:
Երկու բնակավայրում էլ առկա էին խնդիրներ՝ կապված ճանապարհների , ջրի եւ գազամատակարարման հետ:
Բնակավայրերի երիտասարդները նախընտրում են մեկնել արտագնա աշխատանքի, աշխատատեղերի բացակայության պատճառով:
Մենք պետք է ստեղծենք պայմաններ մեր համայնքները զարգացնելու և մարդկանց այնտեղ պահելու, վերադարձնելու համար։
Կարլեն Վերմիշյան՝ Ստեղծել և զարգացնել։