Վրույր Այվազյանը՝ իր նախընտրական ծրագրերի մասին (Տեսահոլովակ)

calendar

07 Սեպտեմբեր, 2022

Տպել

Վրույր Այվազյանը՝ իր նախընտրական ծրագրերի մասին (Տեսահոլովակ)

«Ապրելու երկիր» կուսակցության Գյուլագարակ համայնքի ղեկավարի թեկնածու Վրույր Այվազյանը 2018-2022 թվականներին եղել է Գյուլագարակ համայնքի տնտեսական զարգացման պատասխանատուն։

Այս պաշտոնում իր գործունեության 4 տարիների ընթացքում նախաձեռնել և իրականացրել է ծրագրերի բավական մեծ ցանկ:

Առաջին անգամ իրականացվել է աղբի լիակատար մաքրում եւ աղբահանում։ Ձեռք է բերվել նոր տեխնիկա, իրականացվել է մեծածավալ ճանապարհաշինություն:

Իր նախաձեռնած ծրագրերի արդյունքում՝ տեղադրվել է գիշերային լուսավորության 200-ից ավելի լուսատու, արևային ֆոտովոլտային երկու կայան, գազիֆիկացվել են թաղամասեր, ասֆալտապատվել ճանապարհներ։

Հիմա «Ապրելու երկիր» կուսակցության հետ պատրաստվում է ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն, քանի որ վստահ է, որ թիկունքին ունեմ եւ ուժեղ թիմ և իրեն վտահող հայրենակից:

Վրույր Այվազյան՝ Մենք գալիս ենք ստեղծելու։