
Վրույր Այվազյանը «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն է գլխավորում Գյուլագարակ համայնքում։ Նա, ունենալով հնարավորություններ աշխատելու մայրաքաղաքում, 24 տարեկանում որոշում է կայացրել վերադառնալ, ապրել և արարել հայրենի Գյուլագարակում։
Հիմա իր մեծ թիմով, պատրաստվում է ստանձնել է՛լ ավելի մեծ պատասխանատվություն․ «Ապրելու Երկիր» կուսակցության հետ մասնակցում է Գյուլագարակ համայնքի ընտրություններին՝ առաջադրվելով որպես համայնքապետի թեկնածու։ Կասկած չունի, որ հաջողելու է նաև այստեղ և իր սիրելի բնակավայրերը դարձնելու է ապրելու համայնք։
Վրույր Այվազյան՝ Մենք գալիս ենք ստեղծելու։