
Սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ավագանու ընտրություններում Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյանը։
Նա այժմ Ախթալա համայնքի ղեկավարն է։ Նրա աշխատանքի արդյունավետության գնահատականը տվել են հենց համայնքի բնակիչները, որոնք 2016-ին իրեն կրկին վստահության քվե են տվել:
Այնուհետ, 2017 թվականին էլ ընտրվել է Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար։
Հիմա, մասնակցելով արդեն Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իր համար ավելի բարձր նշաձող է սահմանել, շատ անելիքներ ունի:
«Ապրելու երկիր» կուսակցության հետ մասնակցում է ընտրություններին՝ շարունակելու այն հսկայածավալ աշխատանքը, որի զգալի մասն արդեն արել է։