
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը Լոռի Բերդ համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ավագանու ընտրություններին գլխավորում է Կարլեն Վերմիշյանը։
Նա իր ընտանիքի ապագան պատկերացնում է իր հայրենի հողում, որտեղ խնդիրները շատ են և պահանջում են լուծումներ։ Կարծում է, որ համայնքը պետք է դառնա յուրաքանչյուր բնակչի համար ապրելու լավագույն վայրը, որտեղ ինքը կունենա բացառիկ հնարավորություն ստեղծելու և զարգանալու՝ զարգացնելով նաև իր համայնքը։
«Ապրելու երկիր» կուսակցության հետ մասնակցում է ընտրապայքարին՝ վստահ լինելով, որ իր թիմը Լոռի Բերդը դարձնելու է ԱՊՐԵԼՈՒ համայնք։
Կարլեն Վերմիշյան՝ Ստեղծել և զարգացնել