Թափառող շների հարցը Դիլիջանում օրհասական է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

calendar

08 Մայիս, 2022

Տպել

Թափառող շների հարցը Դիլիջանում օրհասական է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիլիջան քաղաքի բնակիչները ահազանգում են, որ թափառող, սոված շների խմբերը կեր են որոնում աղբարկղերում ու կարող են տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսանալ: Եղել են նաև դեպքեր, որ քաղաքում թափառող շները հարձակվել և վնասել են մարդկանց:

«Ապրելու երկիր» կուսակցության աջակցությամբ Դիլիջանում բացվելու է անասնաբուժական կլինիկա վերջ տալու անհանգստությանը, որն առաջացրել են այստեղի թափառող շները: «Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի» (TUF) նախաձեռնությամբ արդեն սկսվել են աշխատանքները: