
Օգոստոսի 15-ին լրացել է «Ապրելու երկիր» կուսակցության գործունեության 1 ամյակը։
Իր հիմնադրումից ընդամենն ամիսներ անց՝ 2021թ հոկտեմբեր, դեկտեմբեր ամիսներին, կուսակցությունը, մասնակցելով հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրություններին՝ իր ստացած ձայների մեծությամբ և ավագանու անդամների քանակով դարձել է համայնքներում ներկայացված երկրորդ քաղաքական ուժը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթել է Նոյեմբերյանում՝ ստանձնելով համայնքի ղեկավարումը։ Տաթևում իրականացնում է համատեղ կառավարում։
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ավագանու ընտրությունների արդյունքով՝ ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժն է (10 մանդատ)։
Կարճ տեսահոլովակը կուսակցության գործունեության և առաքելության մասին է։