Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է հետևյալ 6 համայնքում՝

calendar

21 Օգոստոս, 2022

Տպել

Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է հետևյալ 6 համայնքում՝

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է հետևյալ համայնքերում՝

• Ալավերդի համայնք, ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյան

• Չարենցավան, ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյան

• Թալին, ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյան - ը

• Սիսիան, ցուցակը գլխավորում է Արա Զաքարյան

• Գյուլագարակ, ցուցակը գլխավորում է Վրույր Այվազյան

• Լոռի Բերդ, ցուցակը գլխավորում է Կարլեն Վերմիշյան

Այսպիսով, ինչպես նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, այս անգամ էլ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունից հետո, ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է։

Արժևորելով համայնքներում արագ տեմպերով դրական փոփոխություններ կատարելու հրամայականը, կուսակցությունը, իր ակտիվ մասնակցությամբ, այդ պատասխանատվությունը ստանձնելու շոշափելի հայտ է ներկայացրել, որն այլևս անբեկանելի է։

Մեր թիմերը այս համայնքներում ևս ներկայանում են պատասխանատու մարդկանցով, որոնց գործունեությանն ու իրենց համայնքը փոխելու տեսլականին կծանոթանաք քարոզարշավի ամբողջ ընթացքում։