Գյուլագարակում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Վրույր Այվազյանը

calendar

11 Օգոստոս, 2022

Տպել

Գյուլագարակում  «Ապրելու երկիր»  կուսակցության ցուցակը գլխավորելու է Վրույր Այվազյանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին։

Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորելու է Վրույր Այվազյանը։ Նա էկոգյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմեր է, «Էկոպտույտ» եզակի համարվող նախագծի հեղինակը։

Կենսագրությանը ծանոթացեք ներքևում․

Վրույր Գարեգինի Այվազյանը ծնվել է 1993թ. ապրիլի 26-ին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում:

2010թ. ավարտել է Գյուլագարակի միջնակարգ դպրոցը: Ուսման վերջին տարիներին նախագահել է դպրոցի աշակերտական խորհուրդը:

2010-2016թթ. գերազանցությամբ սովորել և ավարտել է Վանաձորի պետական համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը, ստացել բակալավրի աստիճան: Ուսման վերջին տարիներին նախագահել է Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը:

2011-2013թթ. ծառայել է զինված ուժերի սահմանապահ զորամասում: Իրականացրել է մարտական հերթապահություն, ծառայության ընթացքում պարգևատրվել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի կոչումով և «Հայոց բանակի քաջարի մարտիկ» մեդալով:

•02.05.2014-01.02.2015թթ․ աշխատել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ում, որպես իրավաբան։

•03.10.2016-15.06.2017թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության 9-րդ բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, իրավաբան։

•15.06.2017-13.10.2017թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնում, որպես առաջատար մասնագետ, իրավաբան։

•13.10.2017-15.01.2018թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում, որպես ավագ հետախույզ։

•15.01.2018-01.09.2021թթ․ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի խորհրդական։

•02.09.2021թ-ից ցայսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հեղինակել է «Էկոպտույտ» նախագիծը։

•23.10.2015թ-ից ցայսօր ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման դասընթացավար է։

Գյուղատնտեսական նորարարությունների առաջամարտիկ է:

Ստեղծագործում է, տպագրվում է թերթերում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: