Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը ծանոթացել է ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին

calendar

26 Հուլիս, 2022

Տպել

Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը ծանոթացել է ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին

Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը, կարևորելով իր համայնքում տարվա այս շրջանում ոռոգման ցանցի նկատմամբ խիստ վերահսկողությունը, այցելել է Անուշավան և Սպանդարյան վարչական շրջաններ։

Նա տեղում ծանոթացել է այստեղ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին, տեղեկացել, թե որքանով է ճիշտ իրականացվում ջրաբաշխումը։

Այցի ընթացքում պարզել է, որ ջրի կորուստները շատ են, քանի որ ոռոգման ջրի ցանցի վիճակն անմխիթար է․ կա անհրաժեշտություն արդիականացնելու այն։ Կա նաև ոռոգման ճիշտ գրաֆիկ կազմելու, բոլոր վարչական շրջանների հողամասերը համաչափ ոռոգելու կարիք։