
Հուլիսի 11-12-ին Ջերմուկի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը Չեխիայի Պրահա քաղաքում մասնակցել է Արևելյան գործընկերության Երիտասարդական 4-րդ համաժողովին, որտեղ շուրջ 100 երիտասարդներ տարբեր երկրներից մասնակցել ու ներկայացրել են նոր մեթոդներ, ռազմավարություններ և գործիքներ խթանելու երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներում և մասնակցությունը քաղաքականությունների մշակմանը։
Կոնֆերանսը նպատակաուղված է եղել ավելի ժողովրդավար ու թափանցիկ համայնքեր կերտելուն, որտեղ իրենց մեծ ներդրումն ունեն նաև երիտասարդները։
Սյուզաննա Ավետիսյանը նաև աշխատանքային այցով եղել է Չեխայի Կառլովի Վարի հանքաջրաբուժական քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղական կառավարման մեխանիզմների, զարգացող առողջարանային համայնքի պլանավորման և այլ հնարավորությունների հետ։