Մանե Թանդիլյանը դասախոսություն է անցկացրել Շիրակի մարզի կանանց և աղջիկների հետ

calendar

18 Հուլիս, 2022

Տպել

Մանե Թանդիլյանը դասախոսություն է անցկացրել Շիրակի մարզի կանանց և աղջիկների հետ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Women's Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ- ի հրավերով «Կանանց քաղաքական մասնակցություն» թեմայով դասախոսություն է անցկացրել Շիրակի մարզի կանանց և աղջիկների հետ։

Նա խոսել է կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների և մարտահրավերների մասին, կիսվել անձնական ոգևորիչ փորձառությամբ։

Մանե Թանդիլյանը վստահեցրել է՝ հայաստանյան քաղաքական դաշտում կանանց առավել ակտիվության պահանջ կա, օր առաջ պետք է լրացնել բացը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը կին առաջնորդների կարիք ունի։